Միջազգային

Եղիսաբեթ Երկրորդ Թագուհին միջազգային առաջնորդների ակադեմիա կբացի

Այսօր Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտին կից կբացվի միջազգային առաջնորդների ակադեմիա: Բացման հանդիսավոր արարողությունը կանցկացնի Եղիսաբեթ Երկրորդ Թագուհին: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ հղում անելով ինստիտուտի մամուլի ծառայությանը:

«Ինստիտուտը ստեղծել է ակադեմիա, որպեսզի աշխարհի ներկա և գալիք առաջնորդներին հնարավորություն տա ուսումնասիրելու այն գործիքները, որոնք նրանց կօգնեն ժամանակակից աշխարհի ծայրահեղ պայմաններում լուծել կառավարման հիմնական խնդիրները: Թագուհի Եղիսաբեթն ու Էդինբուրգի դուքս Ֆիլիպը ակադեմիան հանդիսավորապես կբացեն նոյեմբերի 18-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Արարողության ընթացքում թագուհին աղյուս կհանի պատից, որը բաժանում է ինստիտուտը հարևան շենքից, որտեղ էլ գտնվում է ակադեմիան: Ըստ կազմակերպիչների՝ դա կխորհրդանշի երկու շենքերի միավորումը:

Թագուհին կբացի նաև հուշատախտակ, ինչպես նաև կհանդիպի ինստիտուտի աշխատակիցների և հետազոտողների հետ: Ակադեմիան կկոչվի թագուհու պատվին՝ ի նշան ճանաչման 1952-ին միջազգային հարաբերությունների ինստիտուտի հիմնադրման մեջ նրա ունեցած դերի:

Back to top button