Միջազգային

Երուսաղեմի սինագոգի վրա հարձակման պատճառով 5 մարդ է զոհվել

Հինգ մարդ է զոհվել Երուսաղեմի սինագոգի վրա հարձակման հետեւանքով: Հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իսրայելալան ռադիոյին: Միջադեպը տեղի է ունեցել արեւմտյան Երուսաղեմի Հար-Նոֆ  թաղամասում:

Սառը զենքով կացնով և դանակով զինված երկու պաղեստինցի  այսօր վաղ առավոտյան ներխուժել են սինագոգ և հարձակվել աղոթող հրեաների վրա: Կա նաև 9 վիրավոր, նրանց թվում հանցագործներին վնասազերծել փորձող ոստիկանները: Ռոյթեր գործակալության հաղորդմամբ, իսրայելական ոստիկանությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն:

Ynet-ը հաղորդել է, որ ահաբեկիչները եղբայրներ էին՝ իսրայելցի զինվոր Հիլադ Շալիթի դիմաց ազատ արձակված «Համասի» ակտիվիստներից  մեկի ազգականները: Նույն աղբյուրը հաղորդում է, որ Գազայի հատվածում ահաբբեկչությունը նշել են հրավառությամբ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն խոստացել է կոշտ պատասխան տալ ահաբեկիչներին, այսօր օրվա երկրորց կեսին վարչապետի գլխավորությամբ կայացել է ուժային կառույցների ղեկավարների խորհրդակցություն:

Back to top button