Միջազգային

Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա, երբ համապատասխանի դաշինքի բոլոր չափանիշներին. Սթոլթենբերգն է հայտարարել

Վրաստանն անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, երբ երկիրը կհամապատասխանի Դաշինքի բոլոր չափանիշներին, ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո: Ըեղեկացնում է Грузия online-ը:

«Վրաստանը վերջին տարիների ընթացքում մոտեցել է ՆԱՏՕ-ին: Մենք հաստատում ենք մեր որոշումը, որն ընդունվել էր 2008թ.-ին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում: Վրաստանը Դաշինքի անդամ կդառնա, երբ կհամապատասխանի բոլոր չափանիշներին: Եվ մենք կշարունակենք աջակցություն ցուցաբերել այդ ուղղությամբ»,-ասել է Սթոլթենբերգը:  Նա հավելել է, որ Վրաստանն իրենց ամենահավատարիմ դաշնակիցներից է և մեծ դերակատարում ունի խաղաղապահ գործողություններում:

 

Back to top button