Սպորտ

ՀԱՕԿ- ի ներկայացուցիչները մեկնում են Բաքու

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և վարչության պետ Վաղինակ Գալստյանը կմասնակցեն Բաքվում նոյեմբերի 21-22-ին տեղի ունենալիք Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 43-րդ նստաշրջանին։
Օրակարգում հաջորդ տարի Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվելիք Եվրոպայի առաջին օլիմպիական խաղերն են։
ՀԱՕԿ-ի լրատվության բաժնից հայտնում են, որ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեի գլխավորությամբ միջոցառման մասնակիցները կայցելեն օլիմպիական մրցումների համար նախատեսված մարզաբազաներ, կուսումնասիրեն նախապատրաստական աշխատանքների ընթացքը։
Back to top button