Քաղաքական

ԵՏՄ անդամակցությամբ սահմանափակվո՞ւմ է արդյոք ՀՀ ինքնիշխանությունը

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն այսօր հայտարարեց, որ սահմանափակված լինելով ԵՏՄ պայմանագրով նախատեսված պարտավորություններով ու փաստացի հայտնվելով Ռուսաստանի լիակատար ազդեցության ներքո, ՀՀ-ն կորցնելու է ինքնիշխանության բաղադրիչները ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հարթակներում։

«Սահմանադրական  դատարանի կայացրած որոշումը Մայր օրենքի 1 և 2 հոդվածների խախտմամբ է կայացվել։ Ասել է, թե կասկածի տակ է դրվել  երկրի ինքնիշխանությունն ու ժողովրդաիշխանությունը, ինչպես նաև տեղի է ունեցել 114 հոդվածի խախտում, որում ամրագրված էր, որ վերջիններս  փոփոխման ենթակա չեն»,- ասել է Մեհրաբյանը։

ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Վարդան Այվազյանը, սակայն ՍԴ որոշման մեջ ՀՀ ինքնիշխանությանը սպառնացող վտանգներ չի տեսնում։ Նա համաձայն է, որ քաղաքական գործընթացները պետք է բխեն սահմանադրությունից, այլ ոչ թե սահմանադրությունը համապատասխանեցվի քաղաքական գործընթացներին։

Back to top button