Քաղաքական

Ուղղաթիռի խոցումը պատահական չի եղել. Լեռնիկ Ալեքսանյան

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Օրեր առաջ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի խոցումն իր բացասական հետևանքները կունենա սահմանային լարվածության սրացման վրա՝ կարծում է ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Ուսումնավարժական թռիչք կատարած ուղղաթիռի խոցման ադրբեջանական քայլի շուրջ ներկայացնելով իր տեսակետը՝ հանրապետական պատգամավորը  շեշտել է, որ հայկական կողմից պատասխանը պետք է լինի այնպիսին, որ չվնասի բանակցային գործընթացը. «Պատասխանն ավելի շուտ ոչ թե էմոցիոնալ պետք է լինի, այլ՝ քաղաքական»,-նշել է պատգամավորը:

«Այն, որ մինչև այժմ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս, որ մերոնք մոտենան ուղղաթիռին, ապացուցում է, որ ուղղաթիռի խոցումը պատահական չի եղել. քաղաքական որոշում է եղել եւքաղաքական ղեկավարությունը տեղյակ է»:

«Ադրբեջանի իշխանությունները ներքաղաքական խնդիր ունեն եւ դրանք փորձում են լուծել ազգայնականություն, հայրենասիրություն բորբոքելով»,- հավելել է  բանախոսը:

Հանրապետական պատգամավորի խոսքով՝ միջազգային հանրությունը ոչ ադեկվատ է արձագանքել կատարվածին. Ադրբեջանն ակնհայտորեն կոպիտ խախտել է զինադադարը:

«Ամեն ինչը հետաքննելուց հետո, կարծում եմ, արձագանքներն ավելի հստակ ու իրողությանը ավելի մոտիկ կլինեն»:

Back to top button