Քաղաքական

ԺԿ-ն միանում է Եռյակին, հայտարարել է Տիգրան Կարապետյանը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Ժողովրդական կուսակցությունը միանում է Եռյակին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Ինչ վերաբերում է եռյակի հետ ունեցած հակասություններին, ապա Տիգրան Կարապետյանն ասել է, որ չպառակտվելու համար պետք է հանդուրժող լինել: Ու թեև եռյակի առաջնորդերի հետ Տիգրան Կարապետյանը հանդիպում չի ունեցել, սակայն Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարություն է տարածել, որ մեկնած ձեռքն ընդունում են:

«Ես իմ աղբյուրենրից գիտեմ, որ Գագիկ Ծառուկյանի բոլոր ձեռնարկությունները մինուսով են աշխատում, նրա հիմնական եկամուտը դրսից է գալիս, ու հիմա մենք բոլորս պետք է կանգնենք, որ ամեն մեկը չհասնի իմ օրին, որ ձեռքներից չտանեն ամեն ինչ, ինչպես ինձանից իմ հեռուստաընկերությունը տարան, հիմա պետք է տեր կանգնենք նրանց, ովքեր ուզում են ինչ-որ բան փոխել: Պետք է այնպես անել, որ համապետական շարժումը կայանա»:

Ինչ վերաբերում է եռյակի հետ ունեցած հակասություններին, ապա Տիգրան Կարապետյանն ասում է, որ չպառակտվելու համար պետք է հանդուրժող լինել: «Եռյակի մեջ էլ հակասություններ կան, սակայն դա չի նշանակում, որ պայքար չի լինելու: Պայքար լինելու է, քանի որ մենք ցանկանում ենք մի բան՝ արդար երկրում ապրել»:

Back to top button