Հասարակություն

Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանը 21 տարեկան է

Աիդա Ավետսիսյան
«Ռադիոլուր»

ՀՀ պաշտպանության նախարարի 1994 թվականի հրամանով ՀՀ ՊՆ ռազմամարզական ուսումնարանը կոչվել է Մոնթե Մելքոնյանի անունով՝  ազգային հերոսի  հիշատակը հավերժացնելու նպատակով:  Այսօր վարժարանը տոնում է իր կազմավորման 21-ամյակը: Տոնական միջոցառումը մեկնարկել է կրթօջախի առաջին կուրսի սաների երդման արարողությամբ:

Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անունը կրող ռազմամարզական վարժարանում օրը հիշարժան  է : Կրթօջախը նշում է իր կազմավորման 21-ամյակը, իսկ նորընծա կուրսանտները միասնաբար երդվեցին՝ դառնալ հայրենիքի անձնվեր պաշտպաններ, լինել ազնիվ ու կարգապահ:

Նոր ընդունված 82 սաների առջև երդման արարողությունը պարտավորություններ է դնում, ասում է ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը:  Մեր  նորանկախ պետությունում անհրաժեշտություն էր ռազմաուսումնական հաստատությունների ստեղծումը: Վարժարանը կյանքի է կոչվել արցախյան պատերազմի ծանր ու դժվարին տարիներին, երբ ողջ հայ ժողովուրդն անցնում էր պատերազմական թոհ ու բոհի միջով:

Այս տարիների ընթաքցում վարժարանը տվել է 1173 շրջանավարտ, որոնց մեծ մասը, ստանալով ռազմական կրթություն, այժմ էլ ծառայում են ՀՀ Զինված ուժերի շարքերում: Այս տարիներին վարժարանի սաները մասնակցել են բազմաթիվ հանրապետական ու միջազգային մրցույթների՝ ամենուր բարձր պահելով կրթօջախի անունն ու հեղինակությունը:

Տոնական միջոցառման ավարտն ազդարարվեց մոնթեականների ցուցադրական ելույթներով, որոնց ընթացքում ներկայացվեցին մարտարվեստի մի շարք հնարքներ:

Back to top button