Քաղաքական

ՄԹ դեսպանությունը եւս կոչ է անում զերծ մնալ լարվածությունը մեծացնելու քայլերից

Միացյալ Թագավորությունը լիովին պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կարեւոր հայտարարությունը, որով մտահոգություն է հայտնում շփման գծում ուղղաթիռի խփման հետ կապված եւ դիմում է կողմերին՝ զերծ մնալ քայլերից, որոնք կնպաստեն լարվածության մեծացմանը շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին»,- ասված է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության հայտարարության մեջ։

«Մենք միանում ենք նրանց եւ միջազգային հանրությանը, մեր ափսոսանքը հայտնելով մարդկային կորուստների համար, եւ մեր ցավակցություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին: Մենք կողմերին կոչ ենք անում հարգել զինադադարը եւ աշխատել խաղաղության ուղղությամբ»։

Back to top button