ԿարևորՔաղաքական

Ընտրական բարեփոխումները կդառնա՞ն բանակցությունների առարկա

Լուսինե Վասիլյան
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Բյուջե 2015, ԵՏՄ պայմանագրի սահմանադրականություն, քառյակի 12 պահանջները նորից քննարկելու առաջարկ ՝ ԱԺ հերթական քառօրյան ամփոփող ճեպազրույցներն ընթացել են այս թեմաների շուրջ

Ինչպես են վերաբերվում ոչ իշխանական ուժերը կառավարությանն ամիսներ առաջ  ներկայացված 12 կետերն ու գործադիրի պատասխանները  նորից քննարկելու առաջարկին, որն արվել էր հանրապետության նախագահի կողմից: Ըստ  խորհրդարանական ճեպազրույցներում հնչած տեսակետների՝  ոչ իշխանական 3 ուժերի պատկերացումներն այդ հնարավոր քննարկման վերաբերյալ  այնքան էլ նույնը չեն:

Առաջարկված բանակցությունների մեջ չենք ներքաշվելու՝ ասաց  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, հավելելով, որ  հակված են հավատալ իշխանության ոչ թե խոսքին,  այլ գործին:   Իսկ գործով խոստումն ապացուցելու հնարավորություն եռյակը համարելու է  խորհրդարանական մեծամասնության  դիրքորոշումը Ընտրական օրենսգքրի փոփոխությունների շուրջ:   «Եռյակը պլանավորել է արտահերթ նիստ հրավիել 12 կետերից մեկի՝ ընտրական բարեփոխումների  հարցի շուրջ: Շատ պարզ քայլ է, եթե կուզեք՝ թեսթ, որ առաջարկում ենք իշխող ռեժիմին»,- ասում է Լեւոն Զուրաբյանը։

Նույնը ոչ թե թեսթ, այլ լակմուսի թուղթ է որակում «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը, միայն այն տարբերությամբ, որ առաջարկի ընդունման դեպքում հնարավոր բանակցությունները չի բացառում:

Նույնը շատ ավելի հստակ  ասում  է ԲՀԿ ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանը: «Բանակցություններ կարող են լինել միայն այն դեպքում , եթե իրենք կհայատարարեն, որ այս կետը չենք պատկերացնում    ինչպես անել, եթե դուք ունենք պատկյերացում , ասեք: Այդ դեպքում մենք պատրաստ ենք ներկայացնել մեր պատկերացումները»:

Մինչդեռ  խորհրդարանական մեծամասնության ղեկավարը ոչ  իշխանանակններին հորդորում է հատուկ հրավերի չսպասել: Եթե քննարկումների կարիք կա, կարող են մեզ դիմել, ասում է Վահրամ Բաղդասրայանը: « Ի”նչ է նշանակում, մենք պետք է գնանք առանձին –առանձին քննարկման հրավիերնք: Թող իրենք որոշեն , հայտարարություն անեն, որ պատրաստ են քննարկումները շարունակել, մենք էլ օրը, ժամը կորոշենք»:

Back to top button