Քաղաքական

Օբաման պետք է քայլեր ձեռնարկի Ադրբեջանի ագեսիան զսպելու համար, ասել է Ֆրենկ Փալոունը

Նոյեմբերի 12-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հայտարարություն է տարածել ամերիկացի կոնգրեսական Հայաստանին աջակցող խմբի հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը:

«Վրդովված եմ և վշտացած զորավարժության ընթացքում ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի վրա ադրբեջանական կողմի իրականացրած հարձակման պատճառով: Սա Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կառավարության ագրեսիայի հերթական օրինակ է և վկայում է Բաքվի  բռնի գործողությունների սրացման մասին: Այլևս կասկած չկա, որ նախագահ Բարաք Օբաման պետք է քայլեր ձեռնարկի Ադրբեջանի ագեսիան զսպելու»,- ասված է Փալոունի տարածած հայտարարության մեջ:

«Կոչ եմ անում նախագահ Օբամային պաշտոնապես դատապարտել հարձակումը, դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը: Ժամանակն է, որ և՛ նախագահը, և՛ Կոնգրեսը քայլեր ձեռնարկեն Ադրբեջանին իր բռնի գործողությունների համար պատասխանատու դարձնելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Back to top button