Քաղաքական

ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվեց (լրացված )

լրացված է 16.10-ին

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ  Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել ԵՏՄ –ին  Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Դատարանը 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված` Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշել է գրավոր ընթացակարգով: ՍԴ վճիռը նոյեմբերի 14-ին հրապարակել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ նիստը մեկնարկել էր ժամը 10:00-ին, որն  ուղեկցվում էր բողոքի ակցիայով:

Back to top button