Քաղաքական

Մոսկվան Երեւանին եւ Բաքվին կոչ է անում ձեռնպահ մնալ իրավիճակը սրող քայլերից

Մոսկվան Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում ձեռնպահ մնալ քայլերից, որոնք սրում են իրավիճակը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը։

«Մենք խիստ մտահոգված ենք ղարաբաղյան հակամարտության գոտում միջադեպից, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել։ Մեր խորը ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին։ Ռուսաստանի դիրքորոշումն արտահայտված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 12- ի հայտարարության մեջ»,- ասել է Լուկաշեւիչը։

Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանկը ՄԽ մյուս համանախագահների հետ «կշարունակի նպատակասլած ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն աջակցելու համար։

Back to top button