Կառավարությունը հաստատել է «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագիծը
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Կառավարությունն այսօր հաստատել է «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը կարգավորում է մարդու օրգանիզմում առանձին միկրոտարրերի և վիտամինների բացակայության կամ դրանց ոչ բավարար քանակի առկայության պատճառով առողջության անցանկալի ազդեցություններից զերծ պահելու նպատակով ցորենի ալյուրի հարստացման և հարստացված ալյուրի ու դրանից պատրաստված արտադրանքի շրջանառության հետ կապված հարաբերությունները: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է նախագծի հաստատումը` առողջապահության նախարրա Արմեն Մուրադյանից միաժամանակ հետաքրքրվել , թե արդյոք, սա տնետսվարողների համար լրացուցիչ ծախս է նախատեսելու: Նախարարն ասել է, որ ըստ էության ոչ, քանի որ մեկ կգ համար ծախսը կազմելու է մեկ դրամ: Ի դեպ, ասնագետների կարծիքով` «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի ընդունումը հնարավորություն կընձեռի մի քանի տարի անց խոսել առողջության տարբեր ցուցանիշների բարելավման մասին:
Ի դեպ, ըստ Համաշխարհային բանկի տվյալների աշխարհում շուրջ 2 միլիարդ մարդ բավարար քանակով երկաթ չի ստանում, ինչի հետևանքով 0-5տ. երեխաների 47 % և հղի կանանց 42 % տառապում է սակավարյունությամբ: Ամեն օր աշխարհում 300 կին մահանում է ծննդաբերության ժամանակ անեմիայի և երկաթի անբավարարության հետևանքով, շուրջ 500 նորածին ծնվում է նյարդային խողովակի զարգացման բնածին արատով, 4000 մեծահասակ մահանում է սրտի կաթվածից:
ԱՀԿ և «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի տվյալներով աշխարհում ավելի քան 40 մլն նախադպրոցական տարիքի երեխաներ տառապում են սուր և ավելի քան 120մլն երեխաներ` խրոնիկական թերսնուցումից: Աշխարհի բնակչության 20 %-ը ենթակա է միկրոսնուցող նյութերի (երկաթ, ֆոլաթթու, յոդ, վիտամին A և այլն) անբավարարության, որի հետևանքն են հանդիսանում մի շարք ծանր ու անդարձելի ախտաբանական վիճակներ, որոնք հաճախ ավարտվում են հաշմանդամությամբ կամ բերում են մահվան: