Հասարակություն
Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Պաշտպանական նախարարը շրջել է հոսպիտալի տարածքում, զրուցել հոսպիտալում բուժվող զինծառայողների հետ:
Սեյրան Օհանյանը հետաքրքրվել է հոսպիտալում գտնվող զինծառայողների, մասնավորապես` օրեր առաջ հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված և, բժիշկների գնահատմամբ, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ժամկետային զինծառայողներ, շարքային Մ. Ջևրիկյանի և շարքային Հ. Սևլիկյանի բուժման ընթացքով: