Հասարակություն
Կառավարությունն այսօր դիմելու է ԱԺ-ին՝ նոյեմբերի 17-ին ԱԺ արտահերթ նիստ գումարելու առաջարկով
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Կառավարությունն այսօր դիմելու է ԱԺ-ին՝ նոյեմբերի 17-ին ժամը 12-ին ԱԺ արտահերթ նիստ գումարելու առաջարկով: Օրակարգում ընդգրկված են մի շարք նախագծեր՝ այդ թվում «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծեր: