Քաղաքական

Ադրբեջանը ոչ թռիչքային գոտի է հայտարարել ԼՂ օդային տարածքը

Ադրբեջանի արտգործնախարարությունը նոյեմբերի 12-ին հայկական ուղղաթիռի կործանման կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ոչ թռիչքային գոտի է հայտարարել «օկուպացված տարածքների օդային տարածությունը և ըստ սահմանված կարգի այդ մասին տեղյակ է պահել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անդամներին»:

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտգործնախարարությունը նաև հայտարարել է, որ միջադեպի պատասխանատվությունը կրում է հայկական կողմը:

«Լարվածության աճի հիմնական պատճառն այն է, որ Հայաստանի զինված ուժերը գտնվում են Ադրբեջանի օկուպացված տարածքներում: Այդ իսկ պատճառով, ինչպես բազմիցս հայտարարվել է Ադրբեջանի կողմից, իրադրության լարվածության պատասխանատվությունը ամբողջովին Հայաստանի վրա է», – նաև հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը:

Back to top button