Հասարակություն

Վարչապետն այցելեց Դիլիջանի միջազգային դպրոց

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»- Դիլիջան

Հանրապետության վարչապետն այսօր եղել է Դիլիջանի միջազգային դպրոցում։ : Նրան ուղեկցել են IEDA բարեգործական հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Վարդանյանն ու   բոլորովին վերջերս նույն հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակված Արմեն Գևորգյանը:

«Չմոռանալով անցյալը՝ նայում ենք ապագային»,- ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ մոտենալով այդ դպրոցում սովորող թրքուհի Սլային։ Աղջիկն ուրախ էր Հայաստանում գտնվելու համար։ «Ես ուզում եմ այստեղ գտնվել, որ վերականգնենք մեր մշակույթների միջև կամուրջները, որովհետև մենք շատ նմանություններ ունենք»,- ասում է աշակերտուհին։

Back to top button