ԿարևորՔաղաքական

Չի բացառվում, որ Հայաստանն ունենան ռազմական նոր դոկտրին

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Վերջին 7 տարվա ընթացքում Ադրբեջանը 20 անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն: Ավելին՝ միշտ հայտարարում է, որ պաշտպանության ոլորտին իր հատկացումները հավասար են, եթե ավելի շատ չեն ՀՀ պետական բյուջեից։ Այսօր ԱԺ- ում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձ է եղել հարեւան պետության ռազմատենչ քաղաքականությանը:

Տարածաշրջանային մարտահրավերների եւ սպառազինության առումով Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կորյուն Նահապետյանը հայտարարվել է, որ մտահոգվելու առիթ չունենք։ «ՀՀ ԶՈՒ- ն նույնպես սպառազինվում են բավարար չափով, անյքան՝ որքան այսօր մեր հնարավորությունները թույլ են տալիս եւ որքանով մենք կարող  ն ապահովել մեր պաշտպանությունն ու անվտանգությունը»,- ասել է նա։

Ի դեպ՝ Կորյուն Նահապետյանն այսօր ասել է, թե չի բացառվում, որ Հայաստանն ունենա Ազգային անվտանգության վերանայված ռազմավարություն եւ ռազմական նոր դոկտրին: Պատգամավորը նշել է, որ ՀՀ նախագահի կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովն առայժմ իրականացնում է սպառնալիքների եւ մարտահրավերների կանխատեսումներ, պաշտպանականա ռազմավարական պլանավորում: Դրանց հիման վրա էլ կարող են ստեղծվել նոր փաստաթղթերը։

Կորյուն Նահապետյանը՝ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությանը՝ Հայաստանի պատասխանի մասին

Back to top button