Քաղաքական

ԱԺ- ն մերժեց Զ. Փոստանջյանի առաջարկը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

ԱԺ- ն այսօր 8 կողմ, 0 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի՝ ԼՂ, Արցախի եւ ՀՀ անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրությների հայեցակետերի մասին> ԱԺ որոշման նախագիծը։ Պատգամավորը հարցը համարել էր հրատապ եւ այն, ըստ ԱԺ կանոնակարգի, մտել էր քառօրյա նիստերի օրակարգ։ Որոշման նախագծով Հայաստանը ճանաչում է ԼՂՀ անկախությունը։ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ եւ ՀՅԴ խմբակցությունները հրաժարվել են մասնակցել քվեարկությանը։

Back to top button