Միջազգային

Գերմանիան տոնում է Բեռլինյան պատի անկման 25-ամյակը

Բեռլինում այսօրվանից կսկսվեն եւ հանգստյան օրերին կշարունակվեն բեռլինյան պատի 25-ամյակին նվիրված միջոցառումները: Գերմանիան նախկինում երկու մասի կիսող նախկին պատի ողջ երկայնքով լուսային համակարգերը կդառնան միջոցառման հիմնական խորհրդանիշը: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ լուսային համակարգը հատուկ պատվանդանների վրա ամրացված ավելի քան 3 մետր բարձրություն ունեցող խողովակներ են, որոնց վրա ամրացված են  60 սմ շառավղով կաուչուկի լուսարձակող գնդեր: Ընդհանուր առմամբ տեղադրված է 8000 նմանատիպ գունդ: Նոյեմբերի 9-ին՝ այդ գնդերը օդ բաց կթողնվեն:

Հավելենք, որ հիմնական միջոցառումները նախատեսված են կիրակի օրը: Հենց այդ օրն էլ նախատեսվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ելույթը: Հիշեցնենք, որ բեռլինյան պատը  հայտնվել էր 1961 թ-ին՝ որպես հակաֆաշիստական ցանկապատ, որից սոցիալիստական ԳԴՀ-ն առանձնացել է արևմտյան հարևաններից:

 

Back to top button