Փարիզմի ռադիոտանն այսօր հրդեհ է բռնկվել։ Կրակը տարածվել է երկու հարկերում, որտեղ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։ BFM TV հեռուստակայանթ հայտնում է, որ ցերեկը շենքի վերջին տարկերում լսել են մի քանի ճայթյունի ձայն, որից հետո ռադիոտան լուսամուտներից դուրս են եկել սեւ ծխի քուլաներ։
Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն, զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան, հրշեջները շարունակում են աշխատանքը՝ հայտարարելով, որ կրակը չի մարվել, բայց վերահսկվում է։