Քաղաքական
Հայաստան է ժամանում Եվրոպայի հարցով ՄԹ նախարարը
Նոյեմբերի 3-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը: ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարին կընդունի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և ԴեյվիԴ Լիդինգտոնի բանակցությունների արդյունքներկ կամփոփվեն համատեղ մամուլի ասուլիսում։
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իրլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով արտգործնախարարը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։