Տնտեսական

Շարունակվել են բյուջետային քննարկումները. այսօրվա թեման սոցիալական պաշտպանության ոլորտն է

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

2015թ. սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսված են շուրջ 385,6  մլրդ դրամի  կամ բյուջեի ընդհանուր ծախսերի 29 տոկոսի չափով: 2014-ի նկատմամբ աճը կկազմի մոտ  23,5 մլրդ դրամ: Ըստ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի՝  աճը հիմնականում պայմանավորված է աշխատավարձերի գծով ծախսերի ավելացմամբ: Խորհրդարանական հանձնաժողովները շարունակվել են բյուջետային քննարկումները, այսօրվա թեման եղել է սոցիալական պաշտպանության ոլորտը:

Մասնավորապես, 2015թ. հուլիսի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձի կդառնա 55 հազար դրամ` 2014-ի  50 հազարի փոխարեն: Հունվարի 1-ից  5 հազար դրամով կավելանա  նաև միջին կենսաթոշակի չափը ՝ կազմելով  41 հազար՝  2014թ. 36 հազարի փոխարեն: Թե որքանով այս ավելացումները կբարելավեն աղքատության ցուցանիշը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը դժվարացել է կանխատեսել լև հորոդորել է սպասել նոյեմբերին հրապարակվելիք ցուցանիշներին: Վիճծառայության վերջին տվյալով՝ աղքատության ցուցանիշը Հայաստանում 32 տոկոս է:

Բյուջետային քննարկումների ժամանակ չի շրջանցվել նաև ժամանակավոր գործազրկության կամ, այսպես ասենք, հղիների նպաստների նոր հաշվարկին  վերաբերող վիճահարույց առաջարկը:

Back to top button