Հասարակություն

Հղիների նպաստի շուրջ լսումներն ուղեկցվեցին բողոքի ակցիայով

Արմինե Գեւորգյան
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Հղիների նպաստների հետ կապված հարցն այսօր քննարկվել է Աժ-ում՝ առայժմ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումների ժամանակ: Ի դեպ՝ հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոնյանը տեղեկացրել է, որ հարցը կքննարկվի նաեւ նոյեկբերի 4-ին կամ 5-ին հանձնաժողովի նիստում՝ արդեն լսումների ժամանակ բարձրացված խնդիրների համատեքստում։

Ի դեպ՝ կառավարությունը պատրաստ է ընդունել հիմնավոր առաջարկներն ու գտնել խնդրի լուծման տարբերակները, քանի դեռ նախագիծն անցնում է հանրային քննարկումների փուլը: Իսկ հարցի քննարկումը շատ թեժ էր, թե Աժ-ի ներսում, թե Աժ-ից դուրս:

Լսումներին զուգահեռ երիտասարդ մայրերը բողոքի ակցիա էին կազմերեպել Աժ շենքի մոտ: Հիշեցնենք, որ կառավարությունն առաջարկում է <հղիության նպաստ> վճարել նաեւ չաշխատող կանանց, ինչը մինչ այժմ չի արվել, փոխարենը՝ կրճատվելու են աշխատող կանանց «հղիության նպաստները»: Կախված աշխատավարձի չափից, աշխատանքային ստաժից եւ այլ հանգամանքներից աշխատող կնոջ «հղիության նպաստը» առաջարկվում է վճարել միջին աշխատավարձի 40, 60 կամ 80 տոկոսի չափով: Ստացվում է, որ աշխատող հղի կնոջի գրպանից գումարի մի մասը տրվելու է չաշխատողներին։

Back to top button