Քաղաքական

Կարմի խաչը տեղեկացված է ադրբեջանցի դիվերսանտների դատական նիստի մասին

Հոկտեմբերի 27-ին, ինչպես հայտնել էինք Լեռնային Ղարաբաղում սկսվելու է ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և  Շահբազ Գուլիևի դատավարությունը:  Ադբեջանական ԱՊԱ գործակալության հարցմանն ի պատասխան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչությունից հայտնել են, որ Կարմի խաչը տեղեկացված է դատական նիստի մասին: «Համաձայն Ժնևյան կոնվենցիաների՝ ձերբակալվածներին պետք է մարդկային մոտեցում ցուցաբերվի և պետք է ապահովվեն նրանց պահելու համար որոշակի պայմաններ: Միջազգային մարդասիրական իրավունքը չի բացառում դատական գործընթացը, սակայն իրավական երաշխիքները պետք է ապահովվեն դատական գործընթացում», ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտենեի ադրբեջանական ներկայացուցչության մամուլի խոսնակ Իլահա Հուսեյնովան՝ ընդգծելով, որ բուն դատական գործընթացի մասին միջազգային կազմակերպությունը մեկնաբանություններ չի տալիս :

Կարդացեք նաև

Back to top button