Հայ 3 մարզիկ չկարողացավ հաղթահարել մեկնարկային փուլի արգելքը
Այս օրերին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի է ունենում բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է 9 մարզիկով։
Իրենց մեկնարկային մենամարտերում հաղթանակներ են տոնել 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, 56 կգ քաշային Սպարտակ Թամարյանը, 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը և 91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը: Ալեն Դանիելյանը հաղթել է բելառուս Ուլազբիսյաու Կալյանցին, Սպարտակ Թամարյանը Բելգիան ներկայացնող Լուկա Աստրոինոյին, Արարատ Գյուլբանգյանը ֆին Մուհամադ Աբդիրոսոյին, իսկ Սերյոժա Հակոբյանը լատվիացի Առնոլդաս Տարասկուվեչուսին։
Ցավո՝ք 52 կգ քաշային Դավիթ Ասատրյանը, 60 կգ քաշային Ժորա Համազարյանը և 75 կգ քաշային Արմեն Մինասյանը չեն կարողացել հաղթահարել մեկնարկային փուլի արգելքը:
Այսօր իրենց երկրորդ մենամարտերը կանցկացնեն Սպարտակ Թամարյանը և Արարատ Գյուլբանգյանը: Ռինգ դուրս կգա նաև 69 կգ քաշային Տիգրան Մելքոնյանը և գերծանր քաշային Գնել Մուրադյանը։