Միջազգային

«Տոտալի» ինքնաթիռը աղետի է ենթարկվել հարբա՞ծ վարորդի պատճառով

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում երեկ կեսգիշերին տեղի ունեցած ողբերգության պատճառները, որի հետևանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում` աշխարհի խոշորագույն  նավթային ընկերություններից մեկի՝ ֆրանսկական «Տոտալի» նախագահ Քրիստոֆ դե Մարջերին։

Նրա մասնավոր Ֆալկոն 50 ինքնաթիռին հենց թռիչքի պահին հարվածել է ձյուն հավաքող մեքենան, օդանավն ամբողջությամբ այրվել է: 63-ամյա Քրիստոֆ Մարջերին Մոսկվայում էր՝ օտարերկրյա ներդրումների հարցերով խորհրդատվական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։ Այն վարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Տոտալն» այն եզակի ընկերություններից է, որը արևմտյան պատժամիջոցների պայմաններում համագործակցում է Ռուսաստանի հետ, իսկ Մարջերին արտերկրում իրականացնում էր ռուսամետ լոբբինգ։

Դեպքի հետաքննությամբ զբազվում է Ռուսաստանի դատախազությունը, քրեական գործ է հարուցել նաև ֆրանսիական կողմը, ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությամբ զբաղվում է նաև միջազգային ավիացիոն կոմիտեն:

Հիմնական վարկածներն են վատ եղենակային պայմանները, տեխնիկական խնդիրները և որ, ամենակարևորն է, մարդկային գործոնը :Ռուսական կողմն արդեն հայտարարել է, որ ձյուն մաքրող մեքենայի վարորդը հարբած է եղել, նա այժմ ծանր վիճակում Մոսկվայի հիվանդանոցներից մեկում է:

Ռուսաստանի դատախազությունը «Վնուկովո» օդանավակայանում դեպքից հետո զանգվածային ստուգումներ է իրականացնում  «Այնպիսի թափթփվածություն է տիրում, որ պարզապես խոսքեր չկան»,- խոսելով տեղի ունեցածի մասին՝ ասել է Ռուսաստանի հատուկ քննչական կոմիտեի նախագահը:

Ռուսաստանի նապագահն այսօր ցավակցական ուղերձ է հղել իր ֆրանսիացի պաշտոնակցին, վարչապետ Մեդվեդևն ասել է, որ Մարջերին Ռուսաստանի մեծ բարեկամն էր։

Back to top button