Երեկ Ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանին անցկացրեց իր առաջին նախապատրաստական մարզումը Սերբիայի և Ֆրանսիայի հավաքականների հետ հանդիպումից առաջ: Առաջին մարզումը կրում էր վերականգնողական բնույթ։ Հավաքական հրավիրված 25 ֆուտբոլիստներից մարզմանը մանսակցեցին 21-ը:
Վնաասվածքի պատճառով հավաքին չի միացել հունական «Օլիմպիակոսի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը։ Առաջին մարզմանը ներկա չէին Հովհաննես Համբարձումյանը, Արտակ Դաշյանը և Արթուր Միրանյանը:
Հոկտեմբերի 10-ին նախատեսված մազրումներից մեկը կանցկացվի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում և առաջին 15 րոպեն բաց կլինի լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։
Հոկտեմբերի 10-ին կկայանա նաև Հայաստանի հավաքականի և Սերբիայի ընտրանու գլխավոր մարզիչների մամուլի ասուլիսները։