Գիտաժողով՝ նվիրված ազգային օպերայի հիմնադիրին


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Այսօր Երևանում մեկնարկեց Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 7-րդ նստաշրջանը: Այն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակում և ԳԱԱ արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:
Գիտաժողովը նվիրված է հայ ազգային օպերայի հիմնադիր, կոմպոզիտոր Տիգրան Չուխաճյանի 175-ամյակին, սակայն սա չի նշանակում, որ քննարկվող հարցերը վերաբերվում են միայն կոմպոզիտորի երաժշտական ժառանգությանը:
Երիտասարդ գիտնականների շուրջ 40 զեկույցները ներառում են նաև գեղանկարչությունը. ճարտարապետությունը, կինոն, բալետը։
Երիտասարդ գիտնականների նոր սերունդը հաճելիորեն զարմացնում է փորձառու ավագ սերնդին իր պատրաստության բավականին բարձր մակարդակով, նշեում է արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, արվեստագիտության դոկտոր Աննա Ասատրյանը։
Գիտաժողովի մասնմակիցների թվում է և Նովոսիբիրսկի Ճարտարապետության և գեղարվեստի պետական ակադեմիայի ասպիրանտ Դավիթ Նահատակյանը, որի զեկույցը վերաբերվում է հայկական և վրացական միջնադարյան ճարտարապետության ընդհանրություններին: Այս գիտաժողովից երիտասարդ գիտնականը ակնկալում է իր հասակակից գործընկերների բարձր ակտիվությունը: