Տնտեսական

Զվարթնոց օդանավակայանը կրկին դադարեցրել է Արմավիայի սպասարկումը

Այսօր առավոտից Զվարթնոց օդանավակայանը կրկին դադարեցրել է Արմավիա ընկերության չվերթների սպասարկումը:
Օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ըստ պայմանավորվածության՝ այսօրվա դրությամբ Արմավիայի պարտքը պետք է իջներ մինչեւ 3 մլն դոլարի, սակայն այն կազմում է 3 մլն 215 հազար դոլար: Փաստացի, Արմավիան չի կատարել իր խոստումը եւ չի նվազեցրել պարտքը: Ըստ պայմանագրի, Արմավիայի պարտքի առավելագույն չափը Զվարթնոցին պետք է կազմեր 2 մլն 360 հազար դոլար:

Կարդացեք նաև

Թողնել պատասխան

Back to top button