Ռուսական օդուժը նկատվել է Կանադայի, ԱՄՆ եւ ՄԹ օդային սահմաններին
Միանգամից արեւմտյան մի քանի երկրներ հայտարարություն են տարածել ռուսական ռազմական ինքնաթիռների կողմից իրենց օդային տարածքին մոտենալու մասին։ Դրա մասին հայտնել են ԱՄՆ- ը, Կանադան եւ Մեծ Բրիտանիան։ Հաղորդագրություններում հիշատակվում է Տու- 95 ռազմավարական ռմբակոծիչները։
Բրիտանական Royal Air Force կայքում տեղադրված է բրիտանական Typhoon կործանիչը, որն ուղեկցում է «ВВС России/Ռուսաստանի ռազմաօդային ուժեր» գրությամբ ինքնաթիռը։ Washington Times- ը նշում է, որ միջադեպն ուղեկցվել է Շոտլանդիայում անկախության հանրաքվեի համատեսքտում։
ԱՄՆ եւ Կանադայի օդային սահմաններին մոտեցել է Ռուսաստանի օդուժի մի ողջ կազմավորում, հայտարարել է Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական միացյալ հրամանատարության ներկայացուցիչ Ռոբերտ Դեւիսը։ Ալյասկայի օդում նկատել են ռուսական վեց ինքնաթիռներ՝ երկուական Տու 95, Միգ 31 եւ Միգ 78։ ։ Նրանց որսացել են ԱՄՆ օդուժի F-22 ինքնաթիռները
Կանադական Globe and Mail- ը հայտնում է, որ ահազանգի արդունքում օդ են բարձրացել կանադական օդուժի F-18 կործանիչները, սակայն հայտնի չէ ուղեկցե՞լ են նրանք ռուսական ինքնաթիռներին, թե՞ ոչ։
Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ ԱՄՆ Կոնգրեսում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ելույթից հետո, որը ռազմական օգնություն էր խնդրում Վաշինգտոնից։ CNN հեռուստակայանը ռուսական ռազմավարական օդուժի ակտիվությունն ուղղակի կապում է Պորոշենկոյի Կանադա եւ ԱՄՆ այցի հետ։
Ռուսաստանի Արեւմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայության պետ գնդապես Օլեգ Կոչետկովը ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական կործանիչները, ռմբակոծիչները, ռազմական եւ տրանսպորտային օդուժն Արկտիկայում ռազմավարժանքներ են անցկացնում։