Միջազգային
Մոսկվան և Թբիլիսին վերականգնել են կանոնավոր ավիահաղորդակցությունը
Մոսկվան և Թբիլիսին վերականգնել են կանոնավոր ավիահաղորդակցությունը: Մայրաքաղաքների միջև չվերթերի իրականացման իրավունք է ստացել երեք ավիաընկերություն՝ «Տրանսաէրոն», «Վիմ-Ավիան» և «Գլոբուսը»: Ինչպես նշված Ռոսավիացիայի կայքում զետեղված հաղորդագրությունում, կանոնավոր չվերթերը թույլատրվել են սեպտեմբերի 15-ից:Ավելի վաղ Մոսկվա-Թբիլիսի ուղիղ չվերթերի իրականացման իրավունք էր ստացել «Աերոֆլոտը»: Կանոնավոր օդային հաղորդակցությունը Վրաստանի և Ռուսաստանի մայրաքաղաքների միջև դադարեցվել էր 2008 թվականին՝ Հարավային Օսեթիայի զինված հակամարտությունից հետո: