Հասարակություն
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհն ամբողջությամբ փակ է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Երկարատև և հորդառատ անձրևների հետևանքով գետի բերվածքները օգոստոսի 20-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, փակել են Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհը, հայտնում են տրանսպորտի եւ կապի նախարարությունից։
Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ անցած գիշերվանից արդեն սկսվել են ճանապարհի մաքրման աշխատանքները: Տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս չերթևեկել նշված ճանապարհով:
Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: