ԿարևորՄիջազգային

ՄԱԿ-ը հաղորդում է Սիրիայում ավելի քան 1,1 մլն. տեղահանվածների մասին

ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը հայտնել է, որ նոյեմբերի 27-ից ի վեր ավելի քան 1.1 միլիոն սիրիացի խաղաղ բնակիչ, հիմնականում կանայք և երեխաներ, տեղահանվել են։

Տեղահանվածներից շուրջ 640 հազ. լքել են Հալեպի, 334 հազ. Իդլիբի, եւ 136 հազ. Համայի նահանգները։

Գրասենյակն ընդգծել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում ավելի քան 40 հազ տեղահանված ապաստանել է 200 ժամանակավոր կենտրոններում։ Որոշ շրջաններում տեղաշարժի սահմանափակումներ կան, իսկ թալանը շարունակվում է։

Հյուսիսային Հալեպում էլեկտրաէներգիայի անջատումները խաթարել են ջրամատակարարումը և այլ ծառայությունները՝ ազդելով 400 հազ.-ից ավելի մարդու վրա։ Սննդի պակասը սրվում է, իսկ վառելիքի բարձր գները խորացնում են ճգնաժամը։

Դամասկոսում տնտեսական անկայունությունը հանգեցրել է արժույթի արժեզրկման, սննդամթերքի գների աճի և տրանսպորտի համակարգի փլուզման։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի փոխտնօրեն Կառլ Սկաուն զգուշացրել է, որ Սիրիան կանգնած է «հսկայական» հումանիտար կարիքների առաջ։

Թարգմանությունը՝ Կարինե Ծատրյանի

Կարդացեք նաև

Back to top button