Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում հանդիպել է Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթիի հետ:
Վատիկանի Սուրբ Աթոռի մամուլի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Սուրբ Աթոռի և Լիբանանի միջև գոյություն ունեցող լավ դիվանագիտական հարաբերությունները, ինչպես նաև կաթոլիկ եկեղեցու և քրիստոնեական համայնքի դերը Լիբանանի կյանքում։
Իսրայելի հետ հրադադարից հետո կրկին հույս է ծագել, որ տարբեր կրոնների խաղաղ գոյակցությունը կշարունակի մնալ Լիբանանի ինքնության կարևոր մասը։
Թարգմանությունը՝ Կարինե Ծատրյանի