ԿարևորՀասարակություն

Կան չհուղարկավորված կամ ԴՆԹ փորձաքննության ոչ ենթակա մասունքներ. Ավանեսյան

«Կան մասունքներ, որոնք ԴՆԹ փորձաքննման ենթակա չեն, կան նույնականացված, բայց չհուղարկավորված մասունքներ»,- «Ռադիոլուրի» հարցին՝ արդյոք ավարտվել է զոհված զինծառայողների նույնականացման գործընթացը, պատասխանել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Նիդերլանդների հետ համագործակցության մեր բոլոր փուլերն ավարտել ենք, փորձաքննությունները, սեկմանավորման աշխատանքներն ամփոփվել են»,- նշել է նա:

Նախարարի խոսքով՝ եթե հարցը չի վերաբերում որևէ քրեական գործի, ապա մասունքների նույնականացման գործընթացն ավարտվել է:

«Կան մասունքներ, որոնք ԴՆԹ փորձաքննության ենթակա չեն՝ վնասման աստիճանից ելնելով, կան նույնականացված, բայց այս պահին չհուղարկավորված մասունքներ։ Այս հարցով աշխատանքները ծնողների, ՊՆ-ի, քննչական մարմնի հետ շարունակվում են»,- մանրամասնել է նա:

Հարցին, թե ի՞նչ է լինելու այն մասունքների ճակատագիրը, որոնք ծնողները հրաժարվում են վերցնել, նախարարը պատասխանել է. «Հասկանալով, որ սա շատ ծանր աշխատանք է և ժամանակ է պահանջում, թե’ մասնագետների, թե’ հոգեբանների,բոլոր հնարավոր միջոցներով՝ աշխատանքն ընթանում է»։

Կարդացեք նաև

Back to top button