ԿարևորՀասարակություն

Եղանակային պայմանների պատճառով չորս չվերթ չեղարկվել է․ «Զվարթնոց» օդանավակայան

Եղանակային պայմանների պատճառով գիշերվանից սկսած կան չեղարկված և ուշացած չվերթեր, Ռադիոլուրին հայտնել են «Զվարթնոց» օդանավակայանից։

«Ունենք չեղարկված 4 չվերթ՝ մասնավորապես Աթենքից, Վարշավայից։ Վիեննայից երկու չվերթ վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայան։ Մոսկվայից ժամանող չվերթը վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայան։ Ուշացումով սպասում ենք 4 չվերթ Մոսկվայից և մեկ չվերթ Մինվոդիից»,–փոխանցել է Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը։

Նա տեղեկացրել է նաև, որ այս պահին էլ մառախուղի պատճառով տեսանելիությունը ցածր է և «Զվարթնոց»-ից չվերթներ չեն իրականացվում։

Կարդացեք նաև

Back to top button