ԿարևորՄշակույթ

Առաջին անգամ կենդանի կատարմամբ հնչել են Արթուր Գրիգորյանի 16 սիմֆոնիկ ստեղծագործությունները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է «Արթուր Գրիգորյան. սիմֆոնիկ մեղեդիներ» խորագրով համերգը:

Համերգին հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Հայաստանի երգի պետական թատրոնը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ներկայացրել է ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի 16 սիմֆոնիկ ստեղծագործությունները, որոնք կենդանի կատարմամբ հնչել են առաջին անգամ:

Գեղարվեստական ղեկավար և համերգի դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան, ստեղծագործությունների մշակումը՝ Մարտին Ուլիխանյանի։

Այս համերգը յուրահատուկ ձոն էր Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հիշատակին։

Կարդացեք նաև

Back to top button