ԿարևորՍպորտ

Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» պարտվեց ԱՊՕԵԼ-ին

Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրում «Նոան» զիջեց կիպրոսական ԱՊՕԷԼ-ին` 1:3 հաշվով։

Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին անկյունային խաղարկումից հետո բացեցին հյուրերը՝ աչքի ընկավ հյուրերի պաշտպան Իսամ Չեբակեն։

Առաջին խաղակեսի ավելացված 5-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց երեւանյան թիմի բրազիլացի հարձակվող Մատեուս Այասը։

89-րդ րոպեին ԱՊՕԵԼ-ի հաղթական գոլը խփեց բուլղարացի կիսապաշտպան Գեորգի Կոստադինովը։

Ավելացված երրորդ րոպեին Նիկոսիայի թիմի երրորդ գոլը խփեց գանացի կիսապաշտպան Դավիդ Աբագնան։

Այս խաղից հետո «Նոան» վաստակած 4 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 29-րդ տեղը։ ԱՊՕԷԼ-ը 9-րդն է 10 միավորով։

Կարդացեք նաև

Back to top button