Կենտրոնական բանկն այս տարի տնտեսական աճն ակնկալում է 6, իսկ հաջորդ տարի՝ 5 տոկոսի շրջակայքում: Գլխավոր դրամատունն այսօր դարձյալ 0.25 տոկոսային կետով նվազեցրել է վերաֆինասավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 7 տոկոս։ Ըստ հիմնավորման՝ որոշումը կայացնելիս տարբեր սցենարներ են դիտարկվել։
Կենտրոնական բանկը, հավատարիմ մնալով գների կայունության որդեգրած քաղաքականությանը, կառավարությանն առաջարկել է գնաճը թիրախավորել 3 տոկոսի շրջակայքում՝ գործող 4-ի փոխարեն։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը պարզաբանում է․ «Մենք ակնկալում ենք, որ միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում դա տնտեսության ծախսերի նվազեցման պատճառ կդառնա, քանի որ այն «պրեմիան», որ մարդիկ վճարում էին գնաճի տեսքով, լինելու է ավելի ցածր։ Նվազելու է նաև գնաճի տատանողականությունը: Այսինքն, բոլոր պարամետրերով կարծում ենք, որ ճիշտ և նպատակադրված քայլ ենք իրականացրել»։
Գլխավոր դրամատանը հաշվել են՝ հունվարին մայրաքաղաքային տրանսպորտի թանկացումից առավելագույնն ակնկալվում է կես տոկոս գնաճ։ Երևանի ավագանու ընդունած որոշման համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ից կգործեն հասարակական տրանսպորտի ուղեվարձի նոր սակագներ: Ըստ փոփոխության՝ չի գործելու 100 դրամ սակագինը, առաջարկվելու են տոմսայն փաթեթներ՝ ամսական կամ տարեկան: Սահմանված են նաև որոշակի արտոնություններ: Հաշվարկներ չկան, թե Սիրիայում իրավիճակի սրմամբ պայմանավորված՝ մեր հայրենակիցների՝ Հայաստան այցելությունն ինչ ազդեցություն կունենա տնտեսության վրա։
Ըստ ԿԲ-ի՝ 2024 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը պահպանվել է նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ նոյեմբերին կազմելով 1․4 տոկոս: Տարվա ավարտին գլխավոր դրամատունը նախանշված 4 տոկոսից ցածր գնաճ է ակնկալում, իսկ հաջորդ տարի թիրախավորում 3 տոկոսի սահմանագիծը։
«Այս տարվա համար մեր ակնկալիքը մոտավորապես վեց տոկոս կամ մի քիչ ավելի պակաս տնտեսական աճն է: Մյուս տարվա համար ակնկալում ենք, որ տնտեսական աճը մեր երկրի պոտենցիալ աճին մոտ է լինելու՝ 5 տոկոսի շրջանակներում: Շուկայի ակնկալիքները, եթե ամփոփեմ, մեր պոտենցիալ աճին մոտ են լինելու՝ 5 տոկոս»։
Կենտրոնական բանկը կրկին նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ այն սահմանելով 7 տոկոս։ Որոշումը կայացնելիս տարբեր սցենարներ են դիտարկվել։ Դրանցից առաջինի հիմքում շուկայական սպասումների համեմատությամբ ԿԲ-ի ավելի կոշտ արձագանքն է: Երկրորդի դեպքում քաղաքականության, տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի արագ ու մեծ չափով նվազումը:
«Խորհուրդը քննարկել է բ տիպի սցենարներ, այդ թվում՝ կապված շինարարության ոլորտում աստիճանական դանդաղման, պահանջարկի թուլացման և ցածր գնաճային միջավայրի երկար պահպանման ռիսկերի հետ։ Դա ենթադրում է տոկոսադրույքի ավելի արագ և մեծ չափով նվազոըմ՝ միջնաժամկետ հորիզոնում։ Բացի այդ, այն ենթադրում է, որ գնաճը ցուցանիշի նույն մակարդակին կլինի, կամ՝ կկայունանա։ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց շարունակել դրամավարկային պայմանների աստիճանական թուլացում»։
Նվազեցնելը նշանակում է, որ տնտեսության փողը էժանանում է՝ բացատրում է տնտեսագետ Արեմն Քթոյանը։ Իսկ սա ենթադրում է, որ ֆինանսական ու վարկային կապիտալը ավելի գրավիչ է դառնում՝ ակտիվորեն ներգրավվելով տնտեսությունում։ Սա տնտեսական ակտիվությունը խթանող գործիք է՝ ասում է վերլուծաբանը։
«Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը նշանակում է, որ ավանդների, վարկերի տոկոսները կարող են նվազել։ Իսկ վարկային գործիքների պահանջարկը հնարավորություն է տալիս թե՛ ֆիզիկական անձանց, թե՛ բիզնեսին իրենց պլանները մշակելիս այդ հանգամանքը հաշվի առնել։ Այսպիսով, վարկային գործիքների օգնությանը դիմել իրենց կարճաժամկետ կամ երկարաժամկետ ծրագրերի իրականացնելու համար»։
Ցածր տոկոսադրույքը, տնտեսագետի կարծիքով, կարող է նպաստել տնտեսական ակտիվությանը, աջակցել կառավարությանը՝ տնտեսական թիրախների իրագործման ճանապարհին ՝ ասում է տնտեսագետը։
«Արհեստականորեն չի նվազեցվում կամ աբրձրացվում տոկոսադրույքը։ դա տարբեր գործոններով է պայմանավորված է։ կան երկրներ, որտեղ տոկոսադրույքը 0–ին մոտ է, օրինակ՝ Ճապոնիան»։ Հայաստանի համար վերաֆինանսավորման տոկոսադրույքի 7 տոկոսանոց շեմը պատմականորեն ամենացածրը չէ՝ ասում է Արմեն Քթոյանը՝ հիշեցնելով, որ 2020–ի համավարակից ու պատերազմից հետո այն ավելի ցածր էր, իսկ 2019–ին 5․75 տոկոս