Հաղթանակ կամրջի ներքևում Հրազդան գետի մի ափը մյուսին կկապի ևս մեկ բազմաթռիչք կառույց։ Պատմական առումով այն բացառիկ է՝ Երևանի պահպանված ամենահին կամուրջն է, որը քարերի գույնի շնորհիվ ստացել է «Կարմիր» անվանումը։
1679թ.-ի Երևանի մեծ երկրաշարժը մեծամասամբ փլուզել էր կառույցը, ինչից հետո դրա վերականգնումը ստանձնել էր 17-րդ դարի մեծահամբավ հայ առևտրական Խոջա Փլավը։ Մեր օրերում «բազմաթռիչք գեղեցկուհին» մեջքը կրկին ուղղում է բարերարի միջոցով, ով առայժմ ցանկանում է անհայտ մնալ։