Հաջողության նոտա

Հաջողությունը կրկնակի կյանք է և ապրելակերպ. գործարար Արսինե Սահակյան․ «Հաջողության նոտա»

Բրյուսովի անվան ինստիտուտում ուսումնառության առաջին կիսամյակին նա ամուսնանում է և որոշում թողնել կրթությունը: Երեխաների ծնունդից հետո՝ 15 տարի Արսինեն ակտիվ կամավորական աշխատանք է իրականացրել տարբեր հասարակական կազմակերպություններում:

Մասնագիտական զարգացման ուղիներում նա հետևողականորեն ընտրում է ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները: Այսպես, նա ստանում է մարկետոլոգի և նուտրիցիոլոգի որակավորումներ՝ ընդլայնելով իր մասնագիտական հորիզոնները:

2020-ի պատերազմի ծանր փորձությունից հետո, կորցնելով իր որդուն, Արսինեն կատարում է իսկական սխրանք: Նա որոշում է տեղափոխվել Սյունիքի մարզի հեռավոր Բնունիս գյուղը՝ իրականացնելու իր կորսված որդու երազանքը:

Հիմնելով «Էդգարի տուն» հյուրատունը, նա ոչ միայն պատվում է որդու հիշատակը, այլև նպաստում է գյուղական զբոսաշրջության զարգացմանը:

Կարդացեք նաև

Back to top button