![](https://hy.armradio.am/wp-content/uploads/2024/12/469678735_899804052341810_2353782183577515431_n.jpg)
«Արմմոնո Plus» միջազգային 8-րդ թատերական փառատոնի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա են եղել Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմանը։ Բեմադրությունը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի։
«Արմմոնո Plus» թատերական փառատոնն «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է: Այն մի հարթակ է, որտեղ երիտասարդ թատերական գործիչները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները: Լավագույն մոնոներկայացումները կցուցադրվեն նաև «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հիմնական փուլում, որը կկայանա 2025 թվականին: Փառատոնի շրջանակում ցուցադրվել է շուրջ 15 մոնոներկայացում-առաջնախաղ։
![](https://hy.armradio.am/wp-content/uploads/2024/12/469835046_899804205675128_2665490098632728711_n-1024x683.jpg)
![](https://hy.armradio.am/wp-content/uploads/2024/12/469835046_899804205675128_2665490098632728711_n-1024x683.jpg)
Միջազգային ծրագրում ներառված են եղել Ելենա Կալագանովայի (ՌԴ) «Երջանիկ Շառլոտան» և Ջորջի Դվալիշվիլու (Վրաստան) «Մեկ ուրիշը» մոնոներկայացումները։