Միջազգային

Մերկելը մտադիր է շարունակել բանակցությունները Պուտինի հետ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է շարունակել բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ ուկրաինական ճգնաժամը լուծելու նպատակով, հայտնում է itar-tass-ը՝ հղում անելով  Sächsische Zeitung-ին։

«Ես փորձում եմ անել այնպես, որ, անկախ պատժամիջոցներից, չկորցնեմ զրույցի թելը Ռուսաստանի նախագահի հետ»,- հայտարարել է Մերկելը՝ ընդգծելով, որ միշտ էլ եղել է կառուցողական համագործակցության կողմնակից և մտադիր է շարունակել հետևել այդ դիրքորոշմանը հետագայում։

Միևնույն ժամանակ կանցլերը հայտարարել է, որ չի ընդունում Ռուսաստանի՝ Ուկրաինայի հանդեպ վարած քաղաքականությունը։ «Պետությունների տարածքային անկախությանը հետևելը, ինչպես նաև միակողմանի կարգով սահմանների փոփոխությունների անհնարինությունը՝ եվրոպական գլխավոր պայմանավորվածությունն է»,- հայտարարել է Մերկելը՝ նշելով, որ Ղրիմի միացումը Ռուսաստանին այդ սկզբունքի խախտում է։

Կանցլերը կարծում է, որ Ուկրաինան պետք է հնարավորություն ունենա ազատ որոշումներ կայացնել իր սահմանադրության, քաղաքականության վերաբերյալ։ «Ռուսաստանը պետք է դա ընդունի»,- ասել է Մերկելը։

Կարդացեք նաև

Back to top button