ԿարևորՄիջազգային

Ասադի հեռանալուց հետո նրա կառավարությունը համաձայնել է իշխանությունը հանձնել ապստամբների վարչակազմին

Սիրիայի կառավարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում հրաժարական տալ, Al Arabiya հեռուստաալիքին հայտնել է երկրի վարչապետ Մուհամեդ ալ Ջալալին։

Նրա խոսքով, իշխանության եկած զինված ընդդիմության հետ բանակցությունները շարունակվում են։ «Մենք պատրաստ ենք փոխանցել մեր լիազորությունները հենց որ մեզ դիմեն»,- ասել է նա։ Ալ-Ջալալին ընդգծել է, որ «այժմ առաջնահերթությունը սիրիացիներին առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելն է»:

Ապստամբների գլխավոր հրամանատար Ահմեդ ալ Շարաան, որն ավելի հայտնի է որպես Աբու Մոհամմադ ալ Ջոլանի, անցումային կառավարության հարցը քննարկելու համար հանդիպել է Ջալալիի և փոխնախագահ Ֆեյսալ Մեքդադի հետ՝ հայտնում է Reuters-ի աղբյուրը:

«Ալ Ջազիրա» հեռուստատեսությունը հաղորդել է, որ անցումային իշխանությունը կգլխավորի Մուհամեդ ալ Բաշիրը, որը մի քանի տարի ղեկավարում էր Իդլիբը։

Իդլիբի ապստամբներին մոտ կանգնած աղբյուրը հաստատել է, որ Բաշիրն առաջադրվել է, թեև պաշտոնական հայտարարություն չի եղել:

Սիրիայի կառավարության ղեկավար ալ Ջալալին ավելի վաղ հայտարարել էր իշխանության խաղաղ փոխանցման պատրաստակամության մասին:  Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նախօրեին վայր էր դրել իր լիազորությունները և լքել երկիրը։

Կարդացեք նաև

Back to top button