ՌԴ ԱԳՆ-ն Սիրիայի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել ։
Բաշար ալ-Ասադի և Սիրիայում զինված հակամարտության մի շարք մասնակիցների միջև բանակցությունների արդյունքում նա որոշել է լքել նախագահի պաշտոնը և լքել երկիրը՝ հանձնարարականներ տալով իրականացնել իշխանության փոխանցում խաղաղ ճանապարհով, ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Նշվում է, որ Ռուսաստանը չի մասնակցել այդ բանակցություններին։
«Միևնույն ժամանակ, համոզիչ կոչով դիմում ենք ներգրավված բոլոր կողմերին՝ հրաժարվել բռնության կիրառումից և կառավարման բոլոր խնդիրները լուծել քաղաքական ճանապարհով։
Այս առումով Ռուսաստանը կապի մեջ է սիրիական ընդդիմության բոլոր խմբերի հետ։
Սիրիայում ռուսական ռազմաբազաները բարձր պատրաստվածության վիճակում են: Այս պահին նրանց անվտանգությանը լուրջ վտանգ չի սպառնում»,- ասված է հայտարարությունում։