![](https://hy.armradio.am/wp-content/uploads/2024/12/QIP-Shot-Screen-1968.jpg)
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի գտնվելու վայրի վերաբերյալ հստակություն չկա, նա դիմել է մի քանի երկրի, իրեն ընդունելու խնդրանքով, սակայն մերժում է ստացել։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի քաղաքական կոմիտեի անդամ Անաս ալ-Աբդան։
«Ասադի գտնվելու վայրի մասին դեռ հստակ լուրեր չկան, մենք գիտենք
որ նա դիմել է մի քանի երկրի, այդ թվում՝ Ռուսաստանին, սակայն մերժում է ստացել։ Երևի մեկնել է աֆրիկյան որևէ երկիր։ Սիրիացի ժողովուրդն իր հերթին ցանկանում է, որ նրան դատի սիրիական դատարանը»,- ասել է աղբյուրը: