ԿարևորՀասարակություն

Հանրապետության հրապարակում տոնածառի լույսերի վառման արարողության ընթացքում կկատարվի հրավառություն

Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 8-ի երեկոյան տոնածառի լույսերի վառման արարողության ընթացքում կիրականացվի հրավառություն։ 

Ինչպես տեղեկացրել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, հրավառությունն իրականացնող ընկերությունն ունի ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության կողմից տրված հրագործական արտադրատեսակների ներմուծման և կիրառման լիցենզիաներ, ինչպես նաև նույն վարչության կողմից տրվել է համապատասխան թույլտվություն դեկտեմբերի 8-ին Հանրապետության հրապարակում հրավառություն իրականացնելու համար։ 

Ըստ նրա՝ բացի այդ, նշված միջոցառման ընթացքում ՆԳՆ ոստիկանության ծառայողները կպահպանեն հասարակական կարգն ու անվտանգությունը, իսկ ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկները կիրականացնեն հերթապահություն՝ ապահովելով հրդեհային անվտանգությունը։

Տոնածառի լույսերի վառման արարողությունը կիրականցվի դեկտեմբերի 8-ի ժամը 20։00-ին։ 

Կարդացեք նաև

Back to top button