Հայկական հարց

Հայկական հարցը թողնվեց Թուրքիայի կամքի հայեցողությանը․ «Հայկական հարց»

1921 թ․ մարտի 12-ին լոնդոնյան արձանագրությամբ բարձրացվում էր արևմտահայերին որոշակի ինքնավարություն ունեցող ազգային օջախ տրամադրելու հարցը։ Գերմանահայկական ընկերության նախագահ  դոկտոր Յոհաննես Լեփսիուսն անիրատեսական էր համարում վարչատարածքային նման միավորի ստեղծումը Թուրքիայի արևելյան սահամանագծին, քանի որ վերջինը դա թույլ չէր տալու։

Այնուհանդերձ նա փորձում էր օգտակար լինել հայությանը։ Այդ նպատակով իր ընկերության անունից Գերմանիայի մտավորականներին է ուղարկում շրջաբերական՝ խնդրելով Լոզանում կայանալիք առաջիկա համաժողովում սատարել նշված գաղափարի կյանքի կոչմանը։

Այդտեղ նշվում էր, որ դա վերջին հույսն էր կոտորածներից փրկված հայերի համար։ Եվրոպական երկրներից էլ այդ շրջաբերականում պահանջում էին, հանուն կայուն խաղաղության հաստատման, կատարել հայությանը տված իրենց խոստումները։ Լոզանի կոնֆերանսում, սակայն, Հայկական հարցը թողնվեց թուրքական իշխանությունների կամքի հայեցողությանը։

Թեմային է անդրադառնում պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Սահակյանը։ «Գերմանահայկական ընկերությունը և Հայկական հարցը»` մաս 3-րդ։

Կարդացեք նաև

Back to top button